Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը «որևէ կաղապար չունի»

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտնել էր, որ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը կարող է քննարկել Սահմանադրությունում փոփոխությունների ցանկացած տարբերակ:

Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ իշխանական օղակներում, Հանրապետական կուսակցության ղեկավար կազմում քննարկումներ են սկսվել Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու շուրջ, լրատվամիջոցներում հրապարակումներ հայտնվեցին, ըստ որոնց սահմանադրական այս բարեփոխումների իրական նպատակն է լինելու Հայաստանը վերածել խորհրդարանական հանրապետության:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե սահմանադրական փոփոխությունների ի՞նչ տարբերակներ են քննարկվելու հանձնաժողովում, նախարարը պատասխանեց. «Հանձնաժողովը՝ քննարկումներում համեմայն դեպս, որևէ կաղափար չունի: Սա առաջին փուլն է, սա մասնագիտական հանձնաժողով է: Այն անցնելու է բավականին լայն հանրային քննարկումների փուլ, որովհետև ամենալավ բանը, եթե դու անում ես, բայց հասարակությանը չես ասել, որ սա լավ բան է․․․ պետք է հիմնավորել այդ ամբողջը: Նոր դրանից հետո պետք է ընդունել»:

Նախարարը, սակայն, մանրամասներ չհայտնեց, թե ի՞նչ գաղափարներ են քննարկվելու, ինքն անձամբ ի՞նչ մոտցումներ ունի:  «Ձեզ վստահեցնում եմ՝ կա կարողություն, կա ներուժ հանձնաժողովում՝ այս բոլոր խնդիրները քննարկելու և դրանից հետո Հանրապետության նախագահին ներկայացնելու նախագիծ, որը, հանձնաժողովի կարծիքով, կլուծի այն խնդիրները, որոնք պայմանավորված են մեր Սահմանադրությունում առկա անհստակություններով», – նշեց Հրայր Թովմասյանը:

Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում:

 

Տեսանյութեր

Լրահոս