Բաժիններ՝

Եվրամիությունը ԱՄՆ-ին կոչ է արել առանց ՄԱԿ –ի զեկույցի Սիրիայում գործողություններ չսկսել

ԵՄ երկրները ԱՄՆ-ին կոչ են արել մինչեւ ՄԱԿ-ի զեկույցի հրապարակումը սիրիական իշխանությունների դեմ ռազմական գործողություներ չսկսել: Նման առաջարկով կողմերը հանդես են եկել Վիլնյուսում շաբաթ կայացած միասնական անվտանգության եւ պաշտպանության հարցերով ԵՄ համաժողովի ժամանակ:

ԱՄՆ պետքարուղարը խոստացել է, որ եվրոպացի գործընկերների կարծիքը կփոխանցի ԱՄՆ նախագահի վարչակազմին: Միժամանակ ամերիկյան պատվիրակության բարձրաստիճան աղբյուրը Associated Press-ին հայտնել է, որ Քերին ԵՄ նախարարներին հստակ հասկացրել է, որ ԱՄՆ-ը դեռ ՄԱԿ-ի զեկույցին սպասելու որոշում չի կայացրել:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս