Վրաստանում ձերբակալվել են «օրենքով գողերի» հետ կապ ունեցող 13 հոգի (տեսանյութ)
![](https://168.am/wp-content/uploads/2013/09/police-geo.png)
Վրաստանի ոստիկանները երեկ ձեռնարկված հատուկ գործողության շրջանակներում ձերբակալել են 13 հոգու, ովքեր կապ ունեն քրեական աշխարհի ներկայացուցիչների հետ։ Օպերացիան տեղի է ունեցել Դմանիսի և Մարնեուլի քաղաքներում։ Ձերբակալվածների տանից խուզարկությամբ հայտնբարվել է թմրանյութեր և զենք-զինամթերք: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի Ոստիկանության պաշտոնական կայքը։
13 հոգուց 9-ը նախկինում դատապարտված են եղել տարբեր հանցագործությունների համար։ Ըստ ոստիկանության վարկածի՝ ձերբակալվածները գործել են արտասահմանում բնակվող «օրենքով գողերի» կարգադրություններով։ Մասնավորապես, նրանցից 5-ին հեռակա կարգով ղեկավարել է «օրենքով գող» Նադիր Սալիպովը (մականունը՝ Գուլուա)։ Վերջինս այժմ պատիժ է կրում ադրբեջանական բանտերից մեկում։