ՔԿՀ-ում մահացել է «Բանդայի գործով» ամբաստանյալ Արման Դալլաքյանը
Երեկ, ժամը 20.42-ին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատաողական հիմնարկում մահացել է բանդիտիզմի գործով ամբաստանյալ Արման Դալլաքյանը: ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Ղլեչյանը «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում դժվարացել է նշել մահվան պատճառը, այն կպարզի դատաբժշկական փորձաքննությունը:
Ամբաստանյալն, ըստ Գ.Ղլեչյանի, օգոստոսի 30-ին աչքի վիրահատություն էր տարել, և Ա.Դալլաքյանի առողջական խնդիրների պատճառով նա չէր ներկայացվել սեպտեմբերի 2-ի դատական նիստին և այն հետաձգվել էր:
Ավելի վաղ անցյալ տարվա նոյեմբերի 19-ին Արման Դալլաքյանը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում վիրահատվել էր՝ ձերբակալվելու ժամանակ Ա.Դալլաքյանը վնասել էր ինքն իրեն՝ որովայնի շրջանում, ինչի հետևանքով առաջացել էր ճողվածք:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: