Բաժիններ՝

ԱՄՆ Սենատում Սիրիայի հարցով լսումներ կանցկացնեն երեքշաբթի և չորեքշաբթի

Երեքշաբթի եւ չորեքշաբթի ԱՄՆ Սենատում  լսումներ կանցկացվեն  Սիրիայում ռազմական ուժի հնարավոր կիրառման վերաբերյալ: Այս մասին այսօր տեղեկացրել է Սենատի միջազգային հարցերով կոմիտեի կայքը:

Երեքշաբթի լսումները կլինեն բաց, իսկ չորեքշաբթի կանցկացվեն դռնփակ ռեժիմով: «Ռոյթեր» գործակալությունը հաղորդում է, որ սենատորների առջեւ ելույթներ կունենան ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին եւ  պաշտպանություն նախարար  Չակ Հեյգելը:

ԱՄՆ Կոնգրեսը  ներկայումս գտնվում է արձակուրդում  եւ աշխատանքի կվերադառնա միայն սեպտեմբերի  9 –ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս