Դմիտրի Հարությունյանին շուտով մեկուսարանից կտեղափոխեն դատարան

«Նախախորհրդարանի անդամ Դմիտրի Հարությունյանը, որին անհիմն կերպով կասկածում են ս.թ. օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում կատարվող ապօրինի շինարարության դեմ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ, այս պահին  դեռևս գտնվում է «Էրեբունու» քննչական մեկուսարանում: Նրան հարցաքննում են, շուտով կտեղափոխեն Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանների առաջին ատյանի դատարան` կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդության հարցը լուծելու նպատակով:

Ըստ մեր տվյալների, քրեական հետապնդում իրականացնող մարմինը հատուկ շահագրգռություն ունի Դմիտրի Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու հարցում: Իսկ գործադիրից կախված մեր դատարանի պարագայում քիչ հավանական է, որ դատարանը դեմ գնա ոստիկանության նպատակներին:

Դ.Հարությունյանին աջակցելու նպատակով խնդրում ենք հավաքվել Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի մոտ: Հասցեն` Հրաչյա Ներսիսյան 10:

Գործի հետագա ընտացքի մասին պարբերաբար կտեղեկացնենք հասարակությանը»:

Նախախորհրդարան

 

Տեսանյութեր

Լրահոս