Բաժիններ՝

Երևանում վարորդը Range Rover-ով բախվել է KIA-ին. կա վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: 13:00-ի սահմաննեում Ռուբինյան փողոցում՝ «Մուլտի գրուպ» գազալցակայանի դիմաց, Range Rover մակնիշի 73 ՕԼ 777 համարանիշի ավտոմեքենայի վարորդը նշված ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի հանդիպակած երթևեկելի գոտի և բախվել KIA մակնիշի 33 PԼ 462 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես վթարի վայրից shamshyan.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով KIA-ի ուղևորը տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:  Ոստիկանությունը պարզում է վարոդների և հիվանդանոց տեղափոխված վիրավորի ինքնությունը:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Մանրամասները՝ shamshyan.com-ում 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս