Բաժիններ՝

18-ամյա ՌԴ քաղաքացին Տավուշի մարզում վթարի է ենթարկվել և տեղում մահացել

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:

Ժամը 14:10-ի սահմաններում 18-ամյա Մհեր Ազատյանը, վարելով ВАЗ 2121 մակնիշի 10 ՍԼ 161 համարանիշի ավտոմեքենան, Զորական-Հաղթանակ գյուղ ընկած ճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ կատարելով՝ գլխիվայր շրջվել:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով  ՌԴ քաղաքացի Մհեր Ազատյանը  տեղում մահացել է:

Մահացածի դին ավտոմեքենայից դուրս է բերվել քաղաքացիների ուժերով:

Մանրամասները կարդացեք այստեղ՝

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս