Բաժիններ՝

Այգեհովիտ գյուղի հանդում գյուղացիները հակատանկային հրանոթի 2 արկ են գտել

Սեպտեմբերի 1-ին, ժամը 12.45-ին, ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի հանդում գյուղացիները զրահամեքենայի ականի մարտական գլխիկ են գտել:

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «Տ-12» տիպի հակատանկային հրանոթի 2 արկ, որոնք մնացել են 1991-1993 թթ. հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակից:

ՀՀ ՊՆ հատուկ ծառայողների մասնագետների միջոցով ձեռնարկվում են միջոցառումներ հայտնաբերվածը վնասազերծելու ուղղությամբ:

Կատարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս