Բաժիններ՝

Փրկարարները նկուղի հորից դուրս են բերել 38-ամյա տղամարդու դին

Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 22:58-ին, տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Միլիոնի փողոցի տներից մեկի նկուղի հորում հայտնաբերվել է 1975թ. ծնված Ա. Կ.-ի դին, որին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:   Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:   ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ՝ փրկարարները  2 մետր խորությամբ հորից դին դուրս են բերել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս