Բաժիններ՝

Աղվան Հովսեփյանն ընդունել ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպանին

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է  ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնին: Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխգործակցությանը վերաբերող հարցեր։

Կողմերը բարձր են գնահատել հանցավորության դեմ պայքարում, մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում, դատաիրավական բարեփոխումների շրջանակներում ձեւավորված համագործակցության փորձը, արդյունքները՝  նախանշելով առաջիկա առաջնահերթությունները։

Ա.Հովսեփյանը շնորհակալություն է հայտնել պրն Հեֆֆերնին՝  Հայաստանի եւ ԱՄՆ-ի իրավապահ մարմինների միջեւ համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համար եւ նրան պարգեւատրել  դատախազության 95-ամյակի հուշամեդալով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031