Ադրբեջանի նախագահական ընտրությունները կլինեն արդար. Ռիչարդ Մորնինգսթար

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարն անդրադարձել է ընթացիկ տարվա հոկտեմբերին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններին.
«Կարծում եմ, որ Ադրբեջանի նախագահական ընտրությունները կանցնեն ազատ ու արդար հենքով»:

Պատասխանելով ընտրություններում նախագահի թեկնածուների մասին հարցին՝ Մորնինգսթարը հայտարարել է, որ ճիշտ չի լինի իր կողմից դա մեկնաբանելը. «Ես Ադրբեջանի ներքին քաղաքականության գծով փորձագետ չեմ: Ընտրությունը կախված կլինի ադրբեջանական ժողովրդից»:

Տեսանյութեր

Լրահոս