Կիսամերկ թուրքը փորձել է առևանգել Անգելա Մերկելի ինքնաթիռը

Koelnische Rundschau-ի փոխանցմամբ՝ կիսամերկ թուրքը երեք օր առաջ մուտք է գործել գերմանական Քյոլն/Բոննի օդանավակայանի ռազմական փակ տարածք, բարձրացել է կառավարական ինքնաթիռ և այնտեղից ուղարկել SOS ազդանշան: Այս մասին հայտարարել է Քյոլնի դատախազության ղեկավար Ուլրիխ Բրեմերը:

Վերջինիս խոսքերով՝ 24-ամյա Վոլքան Տ.-ն հոգեկան հիվանդ է և, գտնվելով թմրանյութի ազդեցության ներքո, մուտք է գործել կառավարական Airbus A320 ինքնաթիռի օդաչուների սենյակ: Նա իր ձեռքն է վերցրել ղեկը, և սկսել է սեղմել կոճակները՝ ակնհայտորեն փորձելով գործի գցել շարժիչները:

Բարեբախտաբար, ինքնաթիռում անջատված է եղել էլեկտրականությունը, ինչի արդյունքում թուրքը կարողացել է միացնել միայն ռադիոազդանշանային համակարգը, ինչը խառնաշփոթ է առաջացրել օդանավակայանում: Նշվում է, որ թուրքը երկու ժամով է տիրել Մերկելի օդանավին:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարճ տարածությունների վրա թռիչքներ է իրականացնում հենց այդ ինքնաթիռով: Երիտասարդ թուրքին ուղարկել են հոգեբուժարան, նրա դեմ հարուցել են քրեական գործ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031