Կահիրեում Թուրքիայի դեսպանը հուլիսին երկրորդ անգամ է կանչվել Եգիպտոսի ԱԳՆ. Al-Ahram

Եգիպտական Al-Ahram թերթի փոխանցմամբ՝ Կահիրեում Թուրքիայի դեսպան Հուսեին Բութսալըն ամսվա մեջ երկրորդ անգամ կանչվել է Եգիպտոսի ԱԳՆ: Այս մասին թերթին հայտնել է դիիվանագիտական իրազեկ աղբյուրը:

Վերջինիս հաղորդմամբ՝ ԱԳՆ-ում Թուրքիայի դեսպանին ներկայացրել են Եգիպտոսի մասին Թուրքիայի պաշտոնատար անձանց արած վերջին հայտարարությունները, որոնք հանդիսանում են դիվանագիտական նորմերի և փոխադարձ հարգանքի խախտում:

ԱԳՆ-ում հայտարարել են, որ թուրքական կողմի այդ հայտարարությունները հանդիսանում են Եգիպտոսի ներքին գործերին ակնհայտ միջամտություն: Հուլիսի 3-ին Եգիպտոսի նախագահ Մոհամմեդ Մուրսիի գահընկեցությունից հետո որոշակի լարվածություն է առաջացել Եգիպտոսի ու Թուրքիայի միջև:

Տեսանյութեր

Լրահոս