Բաժիններ՝

ԱՄՆ-ը գաղտնազերծելու է Սնոուդենի բարձրաձայնած ծրագրերին առնչվող գաղտնի փաստաթղթերը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը հրապարակելու է Ազգային անվտանգության գործակալության ծրագրերի մասին գաղտնի փաստաթղթեր, որոնց մասին բարձրաձայնել էր ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը:

Գաղտնազերծված փաստաթղթերը կարող են հրապարակվել արդեն այս շաբաթ: Տվյալ որոշումն ընդունվել է՝ կապված Ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Կլեպերի այն հայտարարության հետ, որում նա նշել է, որ մտադիր է հատուկ ծառայությունների աշխատանքը դարձնել ավելի բաց:

Փաստաթղթերը լույս կսփռեն Ազգային անվտանգության գործակալության ծրագրերի վրա, որոնց մասին հատնի է դարձել Սնոուդենի բացահայտումների շնորհիվ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս