Վերջին զանգը դատախազությունում. մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազության կազմավորման 95-ամյակի առթիվ օրերս անցկացված միջոցառումները բավական ծանր են նստել ՀՀ պետական բյուջեի վրա: «Ժողովուրդ» օրաթերթի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի համաձայն՝ այդ նպատակով դատախազությունը պետբյուջեից ծախսել է 30 մլն 296 հազար 160 դրամ կամ որ նույնն է՝ 73 հազար 893 դոլար:
Խոստովանենք՝ ինչ-որ տոնակատարության համար այդքան գումար ծախսելը, այն էլ պետբյուջեի միջոցներից, մեղմ ասած, շռայլություն է: Առավել ևս՝ Հայաստանում ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում:
Շատերը կարծում են, որ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը որոշել էր ամենաշքեղ կերպով նշել իր ղեկավարած գերատեսչության կազմավորման տարեդարձը, քանի որ շուտով ավարտին է մոտենում իր պաշտոնավարման՝ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված 6-ամյա ժամկետը»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդի» այսօրվա համարում: