BP-ը, SOCAR-ը և Total-ը միացել են TAP կոնսորցիումին

Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ «Շահ Դենիզ» նախագծի գծով գործընկերներ BP-ը, SOCAR-ը և Total-ը միացել են «Անդրադրիատիկ» գազատարի (TAP) կոնսորցիումին: TAP-ը, SOCAR-ը և BP-ը ստացել են 20-ական տոկոս բաժնեմաս, իսկ Total-ը՝ 10 տոկոս:

Բացի այդ, նախագծին միացել է Եվրոպայում գազի տարանցման խոշորագույն օպերատոր Fluxys-ը, որի բաժնեմասը կազմել է 16 տոկոս: Նշվել է, որ TAP-ը մնում է բաց ռազմավարական այլ գործընկերների համար, որոնք մտադիր են հետագայում միանալ նախագծին:

Հիշեցնենք, որ 2013 թվականի հունիսի 28-ին «Շահ Դենիզ» կոնսորցիումը պաշտոնապես ընտրեց «Անդրադրիատիկ» (Trans Adriatic Pipeline, TAP) գազատարի նախագիծը՝ նույնանուն գազային հանքավայրի գազը Եվրոպա արտահանելու համար:

Տեսանյութեր

Լրահոս