«Նաիրի» բ/կ-ի փոխտնօրեն. Մարկ Սաղաթելյանը հիմա ծայրահեղ ծանր վիճակում է (տեսանյութ)
Արդեն տեղեկացրել ենք, այսօր կտրուկ վատացել է հաղորդավար Մարկ Սաղաթելյանի վիճակը եւ նրան տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն:
yerkir.am-ի հետ զրույցում «Նաիրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Սիրանույշ Մարտիրոսյանը նշել է, որ բացի նրանից, որ Սաղաթելյանի մոտ առկա է արյան սուր լեյկոզ, նաև գլխուղեղում արյան զեղումներ կան:
«Սաղաթելյանի կյանքին վտանգ է սպառնում, նրա վիճակը ծայրահեղ ծանր է: Անում ենք ամեն ինչ` նրա կյանքը փրկելու համար»,- ասել է տիկին Մարտիրոսյանը:
168.am-ը զրուցեց Մարկ Սաղաթելյանի ընկերներից մեկի հետ, ով այս պահին գտնվում է հիվանդանոցում. նա մեզ տեղեկացրեց, որ Մարկ Սաղաթելյանը կոմայի մեջ է գտնվում:
Տեսանյութը՝ News.am-ի