Էրդողանը Սիրիայի վերաբերյալ արտակարգ խորհրդաժողով է գումարել

Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը Սիրիայի վերաբերյալ արտակարգ խորհրդաժողով է հրավիրել վարչապետական նստավայրում: Այն մեկնարկել է տեղական ժամանակով ժամը 14.30-ին:

Նիստին մասնակցում են Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նեջդեթ Օզելը, փոխվարչապետ Բեշիր Աթալայը, Արդարադատության նախարար Սադուլլահ Էրգինը, արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, ներքին գործերի նախարար Մուամեր Գյուլերը, պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը, Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանը և վարչապետի խորհրդական Էֆքան Ալան:

Նիստում քննարկվում են Սիրիային սահմանակից գոտու վերջին իրադարձությունները: Պլանավորված է, որ տեղական ժամանակով ժամը 16.30-ին Էրդողանը երկկողմ հանդիպում է ունենալու Նեջդեթ Օզելի հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031