Թուրքիան գազային ռումբեր է կիրառել սիրիացի ապօրինի ներգաղթյալների դեմ

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերն այսօր առավոտյան գազային ռումբեր են կիրառել Սիրիայի քաղաքացիների նկատմամբ, որոնք փորձել են ապօրինաբար մուտք գործել Թուրքիա: Այս մասին նշված է Թուրքիայի զինված ուժերի տարածած հայտարարությունում:

Դրանում ասվում է, որ Թուրքիայի անվտանգության ուժերը նախազգուշական կրակով կանգնեցրել են Սիրիայի քաղաքացիներից բաղկացած 1500-2000 հոգանոց խմբին: Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում հուլիսի 18-ից կատաղի մարտեր են ընթանում Սիրիայի քրդերի ու իսլամիստ զինյալների միջև:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031