Թուրքիայում իրականացվել են հերթական ձերբակալությունները՝ կապված «Գեզի» այգու հետ
![](https://168.am/wp-content/uploads/2013/07/images-47.jpg)
Թուրքական Ihlas լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի անվտանգության ծառայության Ահաբեկչության դեմ պայքարի բաժանմունքի աշխատակիցներն այսօր հատուկ գործողություն են իրականացրել երկրի 5 նահանգում՝ կապված «Գեզի» այգու համար բողոքի ակցիաների հետ:
Դրա հետ կապված՝ Անկարայում իրականացված ձերբակալությունների երրորդ ալիքի շրջանակներում ձերբակալվել է 11 մարդ: Անկարայից բացի, այդօրինակ գործողություններ են իրականացվել նաև Իզմիրի, Սամսունի, Մերսինի ու Թունջելիի նահանգներում, ուր նույնպես իրականացվել են ձերբակալություններ: