Թուրքմենստանը ձգտում է Իրանի տարածքով էլեկտրաէներգիա մատակարարել Թուրքիային
Donya-e-eqtesad News-ի փոխանցմամբ՝ Թուրքմենստանը ձգտում է Իրանի տարածքի տարանցմամբ էլեկտրաէներգիա մատակարարել Թուրքիային:
Թուրքմենստանը ձգտում է մինչև 2020 թվականը տարածաշրջանում վերածվել էլեկտրաէներգիայի խոշորագույն արտահանողներից մեկի և թուրքական մասնավոր ընկերության հետ պայմանագիր է ստորագրել էլեկտրաէներգիայի արտահանման մասին:
Իրանը ներկայումս էլեկտրաէներգիա է գնում Թուրքմենստանից, սակայն ոչ վաղ անցյալում կնքված համաձայնագրով Իրանը կստանա նաև Թուրքմենստանից իր տարածքի տարանցմամբ էլեկտրաէներգիայի արտահանման համար վճարներ: