Հուլիսին հիվանդանոց է տեղափոխվել ջերմային հարված ստացած ավելի քան 22.000 ճապոնացի
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հուլիսին ավելի քան 22.000 ճապոնացի ջերմային հարված ստանալու հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց: Դա ռեկորդային ցուցանիշ է՝ սկսած 2008 թվականից:
Ընդհանուր առմամբ, հուլիսի 1-28-ին հիվանդանոցում է հայտնվել ջերմային հարված ստացած 22.363 մարդ, որոնց 48 տոկոսը կազմել են ավելի քան 65 տարեկանները, իսկ 13.4 տոկոսը՝ 7-17 տարեկանները:
Նրանց շատերը ջերմային հարված են ստացել տոթ շինություններում, ամենահաճախը՝ տանը: Ավելի վաղ Ճապոնիայի Օդերևութաբանական վարչությունը հայտարարել էր, որ այս տարվա հուլիսն ամենաշոգն է՝ 1961 թվականի դիտարկումներից սկսած:
Ընդհանուր առմամբ, հուլիսի առաջին երկու շաբաթվա ընթացքում Ճապոնիայում շոգի պատճառով հոսպիտալացվել է 13.681 մարդ և զոհվել էր առնվազն 44 մարդ: