Բաժիններ՝

Հասան Ռոուհանին կողմնորոշվել է ապագա կառավարության կազմի հարցում. ISNA

Իրանական ISNA լրատվական գործակալության
փոխանցմամբ՝ Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոուհանին կողմնորոշվել է իր ապագա կաբինետում առաջատար պոստերի թեկնածուների հարցում:

Դա նաև վերաբերում է նավթարդյունաբերության ու արտաքին գործերի նախարարների, Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի պաշտոններին:

Գործակալությանը հայտնի է դարձել 17 ապագա նախարարների ցուցակը: Մասնավորապես, ենթադրվում է, որ նավթարդյունաբերության նախարարի պաշտոնը զբաղեցնելու է Բիջան Նամդար Զանգենեն, ով տվյալ պաշտոնը զբաղեցրել է 1997-2005 թվականներին:

Իրանի արտգործնախարար է դառնալու ՄԱԿ-ում Իրանի նախկին դեսպան Մոհամմադ Ջավադ Զարիֆը, իսկ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Արևեմուտքի հետ տարվող բանակցությունների համար պատասխանատու Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար՝ Մոհամմադ Ֆորուզանդեն:

Պաշտոնապես այս ամենը դեռ չի հաստատվել: Յուրաքանչյուր նախարար նշանակվելուց առաջ պետք է հաստատվի խորհրդարանի կողմից: Գործակալությունը կարծում է, որ Ռոուհանին առանձնակի խնդիրների չի բախվի ապագա կառավարության կազմի հաստատման ժամանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031