Բնակարանում հրդեհ է բռնկվել (լրացված)
![](https://168.am/wp-content/uploads/2012/09/հhrdeh.jpg)
Հուլիսի 29-ին, ժամը 15.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 7 շենքի 58 բնակարանում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարար ջոկատը և ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը:
Հրշեջ-փրկարարները պատշգամբից մուտք են գործել բնակարան, որտեղ անհավասարակշիռ վիճակում հայտնաբերել են 1995թ. ծնված Լ.Հ-ին (ծնվ. 1995թ.), ով միջանցքում այրել է հնոտի, այնուհետև մարել: