Բաժիններ՝

Իտալիայում ուղևորատար ավտոբուսն ընկել է մոտ 30 մետր բարձրությունից. կա 36 զոհ

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ առնվազն 36 մարդ է զոհվել երեկ երեկոյան Իտալիայի հարավում տեղի ունեցած ճանապարհա-տրանսպորտային պատահարի հետևանքով: Նեապոլ-Կանոզա ավտոճանապարհին վթարի է ենթարկվել զբոսաշրջիկներին տեղափոխող մի ավտոբուս:

Ավտոբուսում գտնվել է ավելի քան 40 մարդ, որոնց թվում քիչ չեն եղել երեխաները: 33 դիակ դուրս է բերվել անմիջապես ավտոբուսի միջից, ևս 3 դիակ հայտնաբերվել է ջարդուփշուր եղած տրանսպորտային միջոցի մոտ:

Ականատեսները հայտնել են, որ ավտոբուսը խնդիրներ է ունեցել արգելակման համակարգի հետ, ինչից հետո մայրուղու վրա հարվածել է մի քանի ավտոմեքենայի և դուրս եկել ճանապարհից՝ ընկնելով 25-30 մետր բարձրությունից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս