Բաժիններ՝

Հասան Ռոուհանիի երդմնակալությանը կմասնակցի առնվազն 10 երկրի նախագահ. իրանցի պատգամավոր

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոուհանիի երդմնակալությանը մասնակցելու է առնվազն 10 նախագահ: Այս մասին երեկ հայտարարել է իրանցի պատգամավոր Սեյեդ Մոհամմեդ Յասրեբին:

Վերջինիս խոսքերով՝ Ռոուհանիի երդմնակալությանը ներկա են գտնվելու Պակիստանի, Աֆղանստանի, Հայաստանի, Լիբանանի, Ղազախստանի, ԿԺԴՀ-ի, Թուրքմենստանի, Գվինեա Բիսաուի, Տոգոյի ու Տաջիկստանի նախագահները:

Նա հավելել է, որ տվյալ արարողակարգին մասնակցելու է նաև 3 վարչապետ, 5 խորհրդարանի նախագահ, 6 արտգործնախարար: Յասրեբին մանրամասնել է, որ մասնակիցների վերջնական ցուցակը պատրաստ կլինի հինգշաբթի:

Հասան Ռոուհանին հաղթել է այս տարվա հունիսի 14-ին Իրանում անցկացված նախագահական ընտրությունների հենց առաջին փուլում՝ հավաքելով քվեների 50.7 տոկոսը: Գործող նախագահն օգոստոսի 4-ին իր լիազորությունները կհանձնի Ռոուհանիին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս