27-ամյա վարորդը «Մերսեդես»-ով վրաերթի է ենթարկել 3-րդ դասարանի աշակերտին
Երեկ Ժամը 20:30-ի սահմաններում Ներքին Շենգավիթ 5 փողոցի թիվ 24/1 հասցեի դիմաց` Ներքին Շենգավիթ 13 փողոցի բնակիչ 27-ամյա Կորյուն Հովհաննիսյանը իր կողմից վարած «Մերսեդես» մակնիշի 05 ՏՕ 500 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 8-ամյա Հովհաննես Կարապետյանին: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է, որ երեխան տեղափոխվի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է որ Հ. Կարապետյանը սովորում է թիվ 137 դպրոցի 3-րդ դասարանում: