Բաժիններ՝

Ֆրանսիայի ոստիկանությունն առգրավել է Էյֆելյան աշտարակի տեսքով 60 տոննա ֆիգուր

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայում ոստիկանությունը Լե Բուրժե օդանավակայանից ոչ հեռու ընկած պահեստում հայտնաբերել է Էյֆելյան աշտարակի տեսքով 60 տոննա ֆիգուր: Իրավապահների տվյալներով՝ հուշանվերները պետք է անլեգալ վաճառվեին զբոսաշրջիկներին:

Ոստիկանությունը նաև ձերբակալել է մի չինուհու, որին կասկածում են Ֆրանսիայում 8 սանտիմետրանոց աշտարակների հայտնվելուն մասնակցելու մեջ: Ոստիկանությունն ընդգծել է, որ Էյֆելյան աշտարակի այդ ֆիգուրներն արտադրվել են Չինաստանում և պետք է Էյֆելյան տարածքի մոտ վաճառվեին զբոսաշրջիկներին:

Այդ ֆիգուրներն ապօրինի ներկրվում են Ֆրանսիա և տարածվում կոմերցիոն գործունեություն իրականացնելու իրավունք չունեցող առևտրականների շրջանում: Առևտրականները սովորաբար ժամանում են Չինաստանից, Հնդկաստանից ու Սենեգալից:

Սովորաբար նրանց ազատ են արձակում ձերբակալելուց քիչ անց՝ տուգանելով 3750 եվրոյով՝ ապօրինի կոմերցիոն գործունեություն ծավալելու համար: Առևտրականներից շատերը մնում են Ֆրանսիայում, նրանց չեն արտաքսում հայրենիք: Փարիզը տարեկան ընդունում է մինչև 29 միլիոն զբոսաշրջիկ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031