Բաժիններ՝

Սիրիայի ապստամբները մահապատժի են ենթարկել 51 զինծառայողի

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի ապստամբները մահապատժի են ենթարկել 51 զինծառայողի, որոնք գերի են ընկել Հալեպից արևմուտք ընկած Խան Ասալ քաղաքի ճակատամարտի համար: Այս մասին հայտնել են իրավապաշտպանները:

Վերջիններիս տվյալներով՝ ճակատամարտն ընթացել է վերջին օրերին և ավարտվել է ապստամբների հաջողությամբ: Կառավարական զորքերը ծանր կորուստներ են կրել և դուրս են մղվել քաղաքից: Նրանց կորուստները կազմել են ավելի քան 150 զինվոր ու սպա: Միևնույն ժամանակ չի հաղորդվում ապստամբների կորուստների քանակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս