Բաժիններ՝

Միշա Գալուստյանը՝ Ռուսաստանի 6 գլխավոր հումորիստնրի ցանկում

Ամերիկյան «Forbes»  ամսագրի ռուսական տարբերակը հրապարակել է Ռուսաստանի 6 գլխավոր հումորիստների ցանկը: Ցանկի 6-րդ հորիզոնականը զբաղեցնում է հայազգի հումորիստ Միշա Գալուստյանը: Նա մեկ տարվա ընթացքում 1,9 մլն դոլար է վաստակել:

Ցանկում ընդգրկվել են նաև «Ուրալյան ցեղեր» հումորային ակումբը, որի եկամուտը տարվա ընթացքում կազմել է 2,8 մլն դոլար: Ցանկում երկրորդը Իվան Ուրգանտն է, ով 2,7 մլն դոլար է վաստակել: Հեռուստահաղորդավար, հումորիստ, երգիչ, Ալլա Պուգաչովայի ամուսին Մաքսիմ Գալկինը տարվա ընթացքում 6,2 մլն դոլար է վաստակել: Comedy Club-ի դերասան, հումորիստ Սիմոն Սյոմանովը 3,5 մլն դոլար է վաստակել, իսկ Comedy Club-ի մեկ այլ դերասան Պավել Վոլիան, ով 5-րդ հորիզոնականում է, նա վաստակել է 2,4 մլն դրամ:

Galkin

Comedy

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս