Բաժիններ՝

Մահմուդ Ահմադինեժադն Ալի Խամենեիի ներկայությամբ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել Հասան Ռոուհանիի նկատմամբ

Ադրբեջանական Salam News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահի պաշտոնին հրաժեշտ տվող Մահմուդ Ահմադինեժադը գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեիի ներկայությամբ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել երկրի նորընտիր նախագահ Հասան Ռոուհանիի նկատմամբ:

Այս մասին հայտնել են իրանական ԶԼՄ-ները: Վերջիններիս հաղորդմամբ՝ Հասան Ռոուհանին մասնակցել է այաթոլլահ Խամենեիի կազմակերպած ընդունելությանը: Երբ նորընտիր նախագահը մտել է սրահ, ուր ընթացել է միջացառումը, բոլորը, այդ թվում նաև Խամենեին, որպես հարգանքի նշան ոտքի են կանգնել:

Նման կերպ չի վարվել միայն Ահմադինեժադը՝ ուշադրություն չդարձնելով անգամ նրան, որ ոտքի է կանգնել անգամ գերագույն ղեկավարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031