Վրաստանի խորհրդարանի շենքում հայտարարվել է տարհանում
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Քութայիսում գտնվող Վրաստանի խորհրդարանի շենքում հայտարարվել է տարհանում: Դրա պատճառն այն է, որ հաղորդագրություն է ստացվել խորհրդարանի շենքում ռումբի տեղադրման մասին:
Վրաստանի ՆԳՆ-ի մամուլի ծառայության ղեկավար Նինո Գիորգոբիանին հաստատել է տվյալ տեղեկատվությունը: Նա հավելել է, որ անհայտ անձը զանգահարել և հայտնել է ռումբի առկայության մասին: Ոստիկանությունը շրջապատել է շենքը, կանչվել են սակրավորներ: