ԿՀՎ-ի թանգարանում ցուցադրվել է բեն Լադենի անձնական ինքնաձիգը
Բրիտանական The Daily Telegraph պարբերականի փոխանցմամբ՝ Ուսամա բեն Լադենի «Կալաշնիկով» տիպի AK-47 տիպի անձնական ինքնաձիգնը ցուցադրվել է Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) թանգարանում, որը գտնվում է ԱՄՆ Վիրջինիա նահանգի Լենգլի քաղաքում:
Ինքնաձիգն առգրավվել է 2011 թվականի մայիսին Պակիստանի Աբոտաբադ քաղաքում ամերիկացի հատուջկոտայինների կողմից «թիվ մեկ ահաբեկչի» վերացման գործողության ժամանակ: Ամերիկացի ծովային հետևակայիններն իրենց հետ վերցրել են ոչ միայն սպանված բեն Լադենի աճյունը, այլև՝ բազմաթիվ փաստաթղթեր, նրա անձնական իրերը՝ ներառյալ զենքը:
Այժմ AK-47-ը ցուցադրվել է ԿՀՎ-ի թանգարանում: Այնտեղ կարող են մուտք գործել միայն տվյալ կազմակերպության աշխատակիցներն ու հատուկ հրավիրված անձինք: