Ինչու է «Ժառանգությունը» օգոստոսի 1-ից 22 «բրոնյա» արել Ազատության հրապարակը

«Ժառանգություն» կուսակցությունը պատրաստվում է օգոստոսի 1-ից օգոստոսի 22-ը հավաքներ անցկացնել Ազատության հրապարակում:

Երևանի քաղաքապետարանի կայքում արդեն տեղադրվել են հաղորդագրություններ այն մասին, որ քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 24.07.2013թ. որոշմամբ ի գիտություն է ընդունվել «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի 23.07.2013թ. իրազեկումը՝ ս/թ. օգոստոսի 1-ից 22-ն ընկած ժամանակահատվածում Ազատության հրապարակում հավաք անցկացնելու վերաբերյալ:

168.am-ը Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեց, թե վերոնշյալ օրերին ի՞նչ միջոցառումներ է պատրաստվում անցկացնել «Ժառանգությունը», ինչին ի պատասխան նա նշեց, որ այդ իրազեկումները չեն նշանակում, որ ամեն օր «Ժառանգությունը» հանրահավաք է անցկացնելու Ազատության հրապարակում.

«Նախօրոք հայտ ենք ներկայացրել, քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր քննարկումների անցկացման մասին, դրա համար «պահել ենք» հրապարակը, որ կարողանանք կազմակերպել դրանք: Իհարկե, հնարավոր է` հանրահավաք էլ լինի մեզ մոտ, ինչի մասին կտեղեկացնենք: Օրենքով պարզապես հրատապի ու ինքնաբուխի պահերը լավ կանոնակարգված չեն, դրա համար նախօրեք ներկաայցրել ենք, որ հեշտ կազմակերպվի»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս