Իլհամ Ալիևը հանդիպել է Ֆիլիպ Լեֆորի հետ

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի գլխավորած պատվիրակությանը:

Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի կայքը, որի հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ քննարկվել են ԵՄ-ի ու Ադրբեջանի միջև երկկողմանի հարաբերությունների հարցը, Ղարաբաղյան հակամարտության շուրջ տիրող իրավիճակը:

Նշվում է, որ Ադրբեջան ժամանելուց մեկ շաբաթ առաջ Լեֆորը գտնվել է Հայաստանում և բանակցություններ է վարել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Լեֆորը հանդիպել էր նաև ԼՂՀ-ի ղեկավարության հետ:

Տեսանյութեր

Լրահոս