Բաժիններ՝

Հայաստանի քաղաքացիները կկարողանան առանց վիզայի այցելել Չինաստանի խաղային բիզնեսի կենտրոն

Հայաստանի և Չինաստանի ժողովրդական հանրապետության Մակաոյի հատուկ վարչական տարածքի միջև կկնքվի մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձ վերացման մասին համաձայնագիր: Դրա նպատակահարմարությունը քննարկվելու է ՀՀ կառավարության առաջիկ՝ հուլիսի 25-ի նիստում:

Համաձայնագրի կնքման համար որպես հիմնավորում նշվում է ՀՀ և Մակաոյի միջև բարեկամական հարաբերությունների հետագա զարգացումը, քաղաքացիների փոխադարձ այցելությունների խթանումը: Մինչ այս, Հայաստանի այն քաղաքացիները, որոնք ունեն Չինաստանի մուտքի արտոնագիր, չեն կարող այցելել Մակաոյի հատուկ վարչական տարածք, ուստի առանձին պայմանագիր կնքելու անհրաժեշտություն է առաջանում:

Ներկայում ՀՀ գործարար միջավայրից հետաքրքրություն է դրսևորվել` ՉԺՀ Մակաոյի հատուկ վարչական տարածքի հետ զարգացնելու առևտրատնտեսական հարաբերությունները:

Ի դեպ, այժմ Մակաոյում զարգացած է խաղային բիզնեսը, նույնիսկ կարծիք կա, որ այն առաջ է անցել այնպիսի նմանատիպ կենտրոնից, ինչպիսին է Լաս Վեգասը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս