Սիրիայում «Ալ-Քաիդայի» գերեվարված հրամանատարին փոխանակել են 400 քրդի հետ

Kurdishcenter.ru-ի փոխանցմամբ՝ Սիրիայում հյուսիսում գտնվող Թել-Աբեյդ քաղաքում ընդդիմադիր իսլամիստներն ազատ են արձակել 400 քրդի, ինչի դիմաց Սիրիայի քրդերն ազատ են արձակել «Ալ Քաիդայի» առաջնորդներից մեկին, որին գերեվարել էին օրեր առաջ և որը հայտնի է «Աբու Մուսաբ» մականվամբ:

Նշվում է, որ վերջին շաբվաթվա ընթացքում իսլամիստների ու քրդերի միջև տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել է մոտ 50 մարդ: Թուրքական մամուլը հայտնել է, որ Թուրքիային սահմանակից Սիրիայի Ռաս-ալ-Այն շրջանում շարունակվում են բախումներն «Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորման իսլամիստների և քրդերի (PYD) միջև:

Դրա հետ մեկտեղ թուրք-սիրիական սահմանին շարունակում են հետախուզական թռիչքներ իրականացնել թուրքական մարտական ինքնաթիռներն ու անօդաչու թռչող սարքերը, որոնց տրվել է անհրաժեշտության դեպքում հարվածելու հրաման:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031