ԿԺԴՀ-ում սկսել են տոնել Կորեական պատերազմի ավարտման 60-ամյակը
Հարավկորեական Renhap լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԿԺԴՀ-ում սկսել են տոնել 1950-1953 թվականների Կորեական պատերազմի ավարտն ազդարարած հրադադարի 60-ամյակը: Այս մասին հայտնում են հյուսիսկորեական ԶԼՄ-ները:
ԿԺԴՀ-ում այդ պատերազմն անվանում են «Հայրենական ազատագրական պատերազմ», որն ավարտվել է 1953 թվականի հուլիսի 27-ի հրադադարով (թեև պաշտոնապես չի հայտարարվել պատերազմի ավարտի մասին):
Հրադադարի 60-ամյակի կապակցությամբ կազմակերպված տոնական միջոցառումներին մասնակցել են ԿԺԴՀ-ի բարձրագույն կուսակցական և զինվորական պաշտոնատար անձինք, ինչպես նաև օտար պատվիրակությունների ներկայացուցիչներ: