Մինչև 2015 թվականը Վրաստանը կունենա էներգետիկ ռազմավարություն. Կախա Կալաձե
Business Грузия-ի փոխանցմամբ՝ Վրաստանի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Կախա Կալաձեն հայտարարել է, որ արդեն իսկ գոյություն ունի Վրաստանի էներգետիկ զարգացման երկարաժամկետ ռազմավարության ստեղծման գործողությունների պլան, որի մանրամասները հանրությանը հայտնի կդառնա մոտակա ամսին:
Կալաձեի խոսքերով՝ էներգետիկ ռազմավարության մշակումը սկզբունքային կարևորության հարց է, և տվյալ հարցում Վրաստանի կառավարությանն ակտիվորեն օգնում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը:
Կալաձեն հավելել է, որ մինչև 2015 թվականը Վրաստանը կունենա էներգետիկ անմիջական ռազմավարություն, իսկ էներգետիկ բոլոր պաշարների երկարաժամկետ ռազմավարության ձևավորումը կպահանջի ևս մի քանի տարի: