Բաժիններ՝

Նելսոն Մանդելայի առողջական վիճակն օրեցօր բարելավվում է

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ արդեն մեկուկես ամիս է, ինչ հոսպիտալացվել է ՀԱՀ-ի առաջին սևամորթ նախագահ Նելսոն Մանդելան: Վերջինիս թոռը հանգստյան օրերին այցելել է նրան և այսօր հայտարարել է, որ Մանդելայի առողջական վիճակը բարելավվում է օրեցօր.

«Ես շատ ջերմ զգացումներ ստացա այցից, քանի որ պապն օրեցօր դառնում է ավելի ու ավելի ուժեղ»: Դրանով իսկ Մանդելայի թոռը հերքել է շրջանառվող այն տեղեկությունները, թե Մանդելայի առողջական վիճակը վատթարացել է:

Ապարտեիդի դեմ պայքարի առաջամարտիկը և Խաղաղության Նոբելյան մրցանակակիրը հոսպիտալացվել է հունիսի 8-ին: Հուլիսի 18-ին Նելսոն Մանդելան դարձավ 95 տարեկան: ՄԱԿ-ի որոշմամբ՝ այդ օրը համայն աշխարհում նշվում է որպես Նելսոն Մանդելայի միջազգային օր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031