Բաժիններ՝

Եգիպտոսը վերացրել է սիրիացիների համար սահմանված մուտքի վիզայի վճարը

Եգիպտական Al-Ahram թերթի փոխանցմամբ՝ Եգիպտոսն այսօր հայտարարել է երկիր ժամանող բոլոր սիրիացիների համար վիզային վճարի չեղյալ հայտարարման մասին: Տվյալ քայլը ձեռնարկվել է սիրիացիների տառապանքները մեղմացնելու և ներկայիս փորձություններում նրանց օգնելու նպատակով:

Բացի այդ, թերթի պնդմամբ՝ տվյալ քայլը վկայում է եղբայրական ժողովրդին Եգիպտոսի կողմից լիակատար աջակցություն ցուցաբերելու մասին: Եգիպտոսը Սիրիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմ էր սահմանել հուլիսի 8-ից և խստացրել էր երկիր ժամանող սիրիացիների ու պաղեստինցիների հանդեպ վերահսկողությունը:

Հունիսի 15-ին տվյալ ժամանակվա նախագահ Մոհամմեդ Մուրսին հայտարարել էր Դամասկոսի հետ դիվանագիտական հարաբերությունների լիովին խզման և դեսպանատան փակման մասին: Սիրիական հակամարտության սկսվելուց հետո Եգիպտոսում ապաստան են գտել մեծ թվով սիրիացի փախստականներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031