Բաժիններ՝

Էստոնիան դեմ է հանդես եկել Բալթյան երկրների միասնական բանակ ստեղծելու առաջարկին

Ռուսական «Վզգլյադ» թերթի փոխանցմամբ՝ Լատվիայի նախագահ Անդրիս Բերզինիշը Բալթյան երկրներին առաջարկել է միավորել ջանքերը և ստեղծել միասնական զինված ուժեր: Սակայն Էստոնիան թերահավատորեն է մոտենում տվյալ գաղափարին, ինչի մասին հայտարարել է Էստոնիայի պաշտպանության նախարար Ուրմաս Ռեյնսալուն.

«Ինչ վերաբերում է միասնական բանակի կազմավորմանը, ապա ես դա չեմ համարում իրատեսական, քանի որ յուրաքանչյուր պետություն ունի իր պաշտպանական ուժերը, յուրաքանչյուր պետություն ինքն է զարգացնում դրանք, և այդ ինքնուրույնությունը չի խոչընդոտում ՆԱՏՕ-ի պաշտպանական պլանները կյանքի կոչելուն»:

Նախարարը հարավային հարևաններին կոչ է արել պետական պաշտպանության վրա իրենց ծախսերը հասցնել ՀՆԱ-ի մինչև 2 տոկոսի, ինչպես որ Էստոնիայում է: Նա ընդգծել է, որ ներկայումս Լատվիայի ու Լիտվայի ռազմական բյուջեներն անգամ միասին վերցրած չեն կազմում Էստոնիայի ռազմական բյուջեի չափ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս