Բաժիններ՝

Իրանը ներկայացրել է տանկային նոր տրանսպորտյոր

Irib News-ի փոխանցմամբ՝ Իրանը ներկայացրել է «Սայյադ» տանկային նոր տրանսպորտյոր: Այդ արարողակարգին մասնակցել է Իրանի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Ահմեդռեզա Պուրդաստանը:

Վերջինիս խոսքերով՝ տանկային «Սայյադ» տրանսպորտյորը կարող է տեղափոխել 200 տոննա քաշով ռազմական ծանր տեխնիկա:

Նա հավելել է, որ «Սայյադը» կարող է մանրևներ իրականացնել ամեն տիպի տարածքում և տարբեր եղանակային պայմաններում: Պուրդաստանն ընդգծել է, որ իրանական բանակն արդեն իսկ համալրվում է տվյալ տեխնիկայով:

Ցամաքային զորքերի հրամանատարի խոսքերով՝ մեծացվել է «Ֆաջր-5» հրթիռի թռիչքի հեռահարությունը, բարելավվել է դրա դիպուկությունը և հրթիռի ուժային հզորությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս