Բաժիններ՝

Կան բազմաթիվ ուժեր, որոնք փորձում են թուլացնել Թուրքիան. Էրդողան

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ աշխարհում կան բազում ուժեր, որոնք շահագրգռված չեն ուժեղ Թուրքիայով, քանի որ դա հակասում է նրանց շահերին.

«Աշխարհում կան այնպիսի իմպերիալիստական պետություններ, որոնք փորձում են ամեն եղանակով թուլացնել Թուրքիան: Ստամբուլի «Թաքսիմ» հրապարակի իրադարձությունները նույնպես ուղղված էին Թուրքիայի թուլացմանը՝ թե՛ տնտեսական, և թե՛ արտաքին քաղաքական մակարդակում»:

Մայիսի վերջին Թուրքիայում մեկնարկած բողոքի ակցիաները տևեցին մոտ երեք շաբաթ: Դրանց ժամանակ զոհվեց 5 և վիրավորվեց մոտ 4000 մարդ, ոստիկանության կողմից ձերբակալվեց 4900 մարդ:Թ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031