Բաժիններ՝

UKMTO-ն հայտնել է Դուբայի արևմյան հատվածում լցանավի մոտ պայթյունի մասին

Արաբական Միացյալ Էմիրություններում՝ Դուբայից 93 կմ դեպի արևմուտք, լցանավի կապիտանը հայտնել է նավի մոտակայքում անհայտ արկի պայթյունի մասին։ Այս մասին X-ում հայտնել է Միացյալ Թագավորության ծովային առևտրային փոխադրումների գործակալությունը (United Kingdom Maritime Trade Operations, UKMTO)։

UKMTO-ն իր տեղեկագրում նշել է, որ նավը վնասներ չի կրել, շրջակա միջավայրի վրա որևէ ազդեցություն նույնպես չի արձանագրվել, իսկ անձնակազմի բոլոր անդամներն ապահով են։

Նաև նշվել է, որ իրավասու մարմինների կողմից հետաքննություն է իրականացվում, իսկ նավերին խորհուրդ է տրվում պահպանել զգուշություն և կասկածելի ցանկացած գործողության մասին տեղեկացնել UKMTO-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30