Բաժիններ՝

Արգելափակումից դուրս է բերվել 150 ավտոմեքենա, օգնություն է ցուցաբերվել 179 քաղաքացու

Նոյեմբերի 25-ից 26-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոններում ստացվել են տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ բազմաթիվ ահազանգեր։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Մասնավորապես՝ Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհի Գորայք բնակավայրի և Կապան քաղաքի մոտակայքում, Գորայք-Սարավան ճանապարհահատվածի 166-րդ կմ-ին, Սիսիան-«Զանգեր», ինչպես նաև Տաթև-Լծեն ավտոճանապարհներին։ ՆԳՆ փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են ստացված ահազանգերին՝ իրականացրել քարշակման և արգելափակումից դուրսբերման աշխատանքներ։

Իրականացված միջոցառումների արդյունքում արգելափակումից դուրս է բերվել 150 տրանսպորտային միջոց և 179 քաղաքացու ցուցաբերվել համապատասխան օգնություն:

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30