Բաժիններ՝

Կենտրոն վարչական շրջանում խաղահրապարակը փոխարինվում է հյուրանոցային համալիրով

Այս պահին Կենտրոն վարչական շրջանում իրենց իրավունքներն են փորձում պաշտպանել երեխաները: Ինչպես Սայաթ-Նովա փողոցի 12 շենքի բակից shamshyan.com-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխաները Երևանի քաղաքապետից պահանջում են խաղահրապարակ, այն դեպքում, երբ ավագանու ընտրությունների ժամանակ խոստացել էին, որ նշված բակում, որը բազմաբնակարանային շենքերով է շրջապատված, խաղահրապարակը կվերանորոգվի: Օրերս բնակիչներն անակնկալի են եկել, երբ ինչ-որ շինարարներ, ովքեր ներկայացնում են «Լարկո գրուպ» ՍՊԸ-ն, հայտնվել են բակում և հայտարարել, որ պատրաստվում են խաղահրապարակի տեղում կառուցել 6 հարկանի բազմաֆունկցիոնալ հյուրանոցային համալիր: Այս պահին բակում է նաև շենքի կառուցման համար հանդես եկող պատասխանատուն, ով հայտարարում է, որ 207 քառակուսի մետր սեփականության իրավունքով տարածք ունի և շինարարական աշխատանքներ կատարելու թույլտվություն ունի Երևանի քաղաքապետարանի կողմից և իր գործողությունները օրինական են:

Մանրամասները՝ shamshyan.com-ում

 

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031