 
                        Օգնում են փրկարարները
 
                                    Հուլիսի 20-ին, ժամը 12.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մխիթար Հերացու փողոցի թիվ 16 շենքի 20 բնակարանի բնակիչը վատառողջ է և չի կարողանում ինքնուրույն բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը, հատակին ընկած հայտնաբերել Մովսիսյանին և տեղափոխել բազմոցին:
Շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        