 
                        Վիճաբանություն Սուրբ Սարգիս եկեղեցում. պատռել են Վահրամ սարկավագի հագուստը
 
                                    Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր Սուրբ Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցու մոտ` Առաջնորդարանի բակում, պետք է տեղի ունենար բողոքի ակցիա Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արք. Կճոյանի դեմ:
Shamshyan.com կայքի հաղորդմամբ՝ վաղ առավոտից Սուրբ Սարգիս եկեղեցում լարված իրավիճակ է. Արարատ միության անդամները Վահրամ սարկավագի օգնությամբ փորձել են այնտեղ բարձրախոսներ տեղադրել:
Արարատյան թեմի աշխատակազմի ղեկավար Հայկ Թադևոսյանը վիճաբանության մեջ է մտել Վահրամ սարկավագի հետ, քաշքշել նրան ու պատռել նրա հագուստը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ներկա պահին եկեղեցու ողջ տարածքը ոստիկանության կողմից վերցված է հսկողության տակ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        